կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Դուբայի նավահանգստում մարել են քուվեյթյան լցանավի վրա հարձակման հետևանքով առաջացած հրդեհը

Դուբայի նավահանգստում մարել են քուվեյթյան լցանավի վրա հարձակման հետևանքով առաջացած հրդեհը

Դուբայի հրշեջները հաջողությամբ մարել են քուվեյթյան լցանավի ուղղությամբ հասցված հարվածի հետևանքով առաջացած հրդեհը, հայտնում է ԱՄԷ-ի Դուբայ էմիրության մեդիա գրասենյակը:

«Դուբայի իշխանությունները հաստատել են, որ արձագանքման թիմերը հաջողությամբ մարել են քուվեյթյան նավթային լցանավի վրա բռնկված հրդեհը»,- նշվում է մեդիա գրասենյակի X սոցիալական ցանցի էջում:

Ավելի վաղ KUNA գործակալությունը, հղում անելով Քուվեյթի նավթային կորպորացիային, հայտնել էր, որ քուվեյթյան լցանավը հարձակման է ենթարկվել Դուբայի նավահանգստում. տուժածներ չկան:

  • Կիսվել: