հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դու միջուկային զենք ունես, բայց քո վերջը մոտ է. Էրդողանը` Նեթանյահուին

Դու միջուկային զենք ունես, բայց քո վերջը մոտ է. Էրդողանը` Նեթանյահուին

 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջուկային զենք ունի, սակայն, չնայած դրան, նրա վերջը մոտ է: Նման հայտարարությամբ Անկարայում հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«...Դիմում եմ Նեթանյահուին. ատոմային ռումբ ունե՞ք, թե՞ ոչ։ Բացահայտեք, եթե համարձակություն ունեք, բայց նա (Նեթանյահուն,-խմբ.) չի կարող։ Հե՜յ, Իսրայել, դու ատոմային ռումբ ունես և սպառնում ես դրանով: Քո մահը մոտ է, որքան էլ միջուկային զենք ունենաս, քո վերջը մոտ է», - հայտարարել Է Էրդողանը` դիմելով Նեթանյահուին։

Թուրքիայի նախագահն իր ելույթում Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն:

  • Կիսվել: