Դորտմունդում կտարհանվի 14 հազար մարդ
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հունվար 12-ին սկսվել է քաղաքի պատմության մեջ ամենախոշոր տարհանումներից մեկը։ Պատճառը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ռումբերի առկայության մասին կասկածներն են։ Ընդհանուր առմամբ պետք է տարհանվի մոտ 14 հազար մարդ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարհանման պատճառով փակվել է քաղաքի երկաթուղային գլխավոր կայարանը։
Ենթադրաբար խոսքը 4 ռումբերի մասին է, որոնցից 2-ի մասին կասծաներն արդեն հաստատվել են։ Որոնումները շարունակվում են։