երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Դոնի Ռոստովում այրվում է ԱԴԾ սահմանապահ ծառայության պահեստը (տեսանյութ)

Դոնի Ռոստովում այրվում է ԱԴԾ սահմանապահ ծառայության պահեստը (տեսանյութ)

Դոնի Ռոստովում հրդեհ է բռնկվել Ռոստովի մարզի ԱԴԾ սահմանային տնօրինության շենքում։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, հայտնել են ԱԻՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

«Ստորաբաժանումները մեկնել են Սիվերս 20: Տեղեկությունը ճշտվում է»,- հայտնել են վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել 20 հրշեջ-փրկարար։ Ոստիկանությունը շրջափակել է շենքի մուտքը։

Տեղական տելեգրամյան ալիքների տվյալներով՝ հրդեհից առաջ ենթադրաբար պայթյունի ձայն է լսվել։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է զինամթերքի պահեստում։ Հրդեհի տարածքն արդեն հասել է 800 քմ-ի։

Հաղորդվում է, որ առնվազն երկու մարդ վիրավորվել է, նրանցից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է։

  • Կիսվել: