կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Դոնի Ռոստովի բնակիչները ծափողջույններով ճանապարհել են «Վագներ»-ի մարտիկներին

Դոնի Ռոստովի բնակիչները ծափողջույններով ճանապարհել են «Վագներ»-ի մարտիկներին

՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկները, որոնք հունիսի 23-ին իրենց ղեկավար Եվգենի Պրիգոժինի հրամանով գրավել էին Դոնի Ռոստովի կենտրոնը, սկսել են հեռանալ քաղաքից, հայտնում է 161.ru-ն։

Նշվում է, որ Պրիգոժինը հայտարարել է, որ ավարտում է ՛՛արդարության երթը՛՛ դեպի Մոսկվա, որից հետո մարտիկները սկսել են հեռանալ:

Վարձկաններից մեկը հայտնել է, որ ՛՛Վագներ՛՛ ՄՌԿ-ն նախատեսում է վերադառնալ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դաշտային ճամբար:

Հաղորդվում է նաև, որ Դոնի Ռոստովի բնակիչները նրանց ճանապարհել են ծափողջույններով:

  • Կիսվել: