հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դոնեցկը գնդակոծության է ենթարկվել Զատկի գիշերը. մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

Դոնեցկը գնդակոծության է ենթարկվել Զատկի գիշերը. մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

Ուկրաինական բանակը Զատկի գիշերը հրետակոծել է Դոնեցկը, մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է ԴԺՀ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Պուշիլինն իր Telegram ալիքում։

«Զատկի առավոտյան, երբ ծխականները պատարագի էին, հակառակորդը հարված է հասցրել Դոնեցկի կենտրոնին՝ Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարի հատվածին։ Այս պահին հայտնի է մեկ զոհի և վեց տուժածի մասին», – հայտնել է նա։

Պուշիլինը նաև հայտնել է, որ գնդակոծության պատճառով մանկապարտեզում հրդեհ է բռնկվել: Բացի այդ, ավերածություններ են արձանագրվել Փակ շուկայում, մոտակա խանութներում, դեղատանը։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական զորքերը Դոնեցկի Կիևի ու Կույբիշևի շրջանների ուղղությամբ արձակել են 155 միլիմետրանոց «նատօական» տրամաչափի վեց արկ:
Նշվում է, որ անցած գիշերվա ընթացքում ուկրաինական զորքերը չորս անգամ գնդակոծել են Դոնեցկը. կրակի տակ են հայտնվել քաղաքի Վորոշիլովսկի, Կույբիշևի, Կիրովի և Կիևի շրջանները:

  • Կիսվել: