շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Դոնեցկի ուղղությամբ ևս մեկ բնակավայր անցել է ՌԴ-ի վերահսկողության ներքո

Դոնեցկի ուղղությամբ ևս մեկ բնակավայր անցել է ՌԴ-ի վերահսկողության ներքո

Օգոստոսի 12-ին ակտիվ գործողությունների արդյունքում ռուսական զորքերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Լիսիչնոե գյուղը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: 

Նշվում է, որ ռուսական զորքերը Դոնեցկի ուղղությամբ շարունակում են պահել նախաձեռնությունը։ Ըստ աղբյուրի՝ մարտեր են ընթանում Կրասնոգորովկա քաղաքի մոտակայքում, Իվանովկա, Սերգեևկա, Մակեևկա, Կիրովո, Արտեմովո և Ժելաննոյե բնակավայրերում։

Ըստ ՌԴ ՊՆ տվյալի՝ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ուժերի վերահսկողույթնա տակ են անցել Տիմոֆեևկա և Վեսյոլոյե բնակավայրերը։

  • Կիսվել: