շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դոնեցկի մարզում գնդակոծության հետևանքով Կարմիր խաչի երեք աշխատակից է մահացել

Դոնեցկի մարզում գնդակոծության հետևանքով Կարմիր խաչի երեք աշխատակից է մահացել

Դոնեցկի մարզի Վերոլուբովկա գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է կազմակերպության երեք աշխատակից, վիրավորվել՝ երկուսը: Այս մասին հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, տեղեկանում ենք Կարմիր խաչի կայքում հրապարակված հաղորդագրությունից:

Ինչպես նշվում է՝  հարվածն իրականացվել է մի վայրում, որտեղ նախատեսվում էր մարդասիրական օգնության բաշխում։ Տեղի բնակիչները հարվածից չեն տուժել, ավելացրել է կազմակերպությունը։

Ռուսական կողմը չի մեկնաբանել հումանիտար առաքելության բեռնատարների վրա հարձակման մասին Ուկրաինայի իշխանությունների և ԿԽՄԿ-ի հաղորդագրությունները։

 

  • Կիսվել: