Դոնալդ Թրամփն Իրանից պահանջել է անվերապահ կապիտուլյացիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Իրանից անվերապահ կապիտուլյացիա: Սպիտակ տան ղեկավարն իր հայտարարությունը հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփն ընդգծել է, որ չէր ցանկանա օգտագործել ամերիկացի զինվորականներին իրանական խնդիրը լուծելու համար, սակայն Վաշինգտոնի համբերության բաժակը լցվել է։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե գիտի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գտնվելու վայրը, սակայն Վաշինգտոնը դեռ չի ծրագրում նրան վերացնել։
Հունիսի 17-ի գիշերը Թրամփը Truth Social-ում գրել էր, որ «բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից»: Նա հավելել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։
Ավելի վաղ Նեթանյահուն չէր բացառել Իրանի գերագույն առաջնորդին վերացնելու փորձը։