հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դոմոդեդովոյում ձերբակալել են մարդկանց վրա ծծմբական թթու լցրած տղամարդուն

Դոմոդեդովոյում ձերբակալել են մարդկանց վրա ծծմբական թթու լցրած տղամարդուն

Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում ծծմբաթթու լցրած տղամարդը ձերբակալվել է, հաղորդում է ՆԳՆ Մեդիա կայքը:

«Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները ։.. օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1996 թ. ծնված մի տղամարդ, որը կասկածվում է երեք քաղաքացիների մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, որոնցից մեկն անչափահաս է», – ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը Դոմոդեդովոյում մարտի 21-ին ծծմբաթթու է լցրել տղամարդու, կնոջ եւ նրանց կողքով անցնող աշակերտի վրա, բոլոր տուժածները այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հարուցվել է քրեական գործ:

Գերատեսչության տվյալներով՝ պարզվել է, որ Պոդոլսկի պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ տղամարդը հեղուկ է լցրել մի աղջկա եւ նրա ընկերոջ վրա, նրանք քիմիական այրվածքներ են ստացել: Բացի այդ, տուժել է 11-ամյա դպրոցականը, ով անցնելիս է եղել նրանց կողքով։

  • Կիսվել: