ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դիվանագետները նախապատրաստում են Թրամփի ու Զելենսկու երկրորդ հանդիպումը

Դիվանագետները նախապատրաստում են Թրամփի ու Զելենսկու երկրորդ հանդիպումը

Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի դիվանագետներն աշխատում են ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու երկրորդ հանդիպումը նախապատրաստելու ուղղությամբ, Վաշինգտոն այցի ժամանակ,ասել է Ուկրաինայի եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցերով փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան, տեղեկացնում է 112.ua-n:

Ուկրաինացի դիվանագետը «Ուկրինֆորմ»-ին ասել է. «Մենք աշխատում ենք նախագահ Զելենսկու՝ ԱՄՆ լիարժեք այցի կազմակերպման վրա»:

Ըստ նրա՝ Զելենսկու նոր այցը ԱՄՆ տեղի է ունենալու Թրամփի հրավերով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը Զելենսկուն Սպիտակ տուն էր հրավիրել Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո:

Հաշվի առնելով Ուկրաինային Վաշինգտոնի աջակցության բարձր մակարդակը՝ Կուլեբան ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինա-ԱՄՆ հարաբերությունների ռազմավարական բնույթի անխախտության վրա:

Ըստ դիվանագետի ՝ այդպիսի աջակցության ինդիկատորն ԱՄՆ պաշտպանության կարիքների ֆինանսավորման մասին օրինագիծն է, որով Ուկրաինային օգնություն է նախատեսվում 50 մլն դոլարով ավելի, քան նախատեսվում էր նախորդ օրենքով:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել 2020 թվականի պաշտպանական բյուջեին, որով նախատեսվում է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության հատկացում:

  • Կիսվել: