երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Դեյր էզ Զորում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել

Դեյր էզ Զորում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել

Ամերիկացի զինվորականները հրթիռակոծության են ենթարկվել Սիրիայի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգի Կոնիկո գազային հանքավայրի մոտ, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմաբազան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Mayadeen-ին։

Նշվում է, որ Սիրիայի Հասաքա, Դեյր էզ Զոր և Ռաքքա նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են երկրի արևելքում և հյուսիս-արևելքում, ներկայումս վերահսկվում են քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ը։

Իր հերթին իրանական IRNA-ն հայտնում է, որ Իրաքի իսլամական դիմադրության շարժումը հայտարարել է ամերիկյան ռազմակայանի վրա հրթիռային հարձակման մասին։

Հավելենք, որ Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վերԻրաքի իսլամական դիմադրությունը բազմիցս ստանձնել է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակումների պատասխանատվությունը:

 

  • Կիսվել: