շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Դեռ կան միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել երկխոսության հարթակ կառուցելու համար. Էրդողանն Իրանի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ

Դեռ կան միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել երկխոսության հարթակ կառուցելու համար. Էրդողանն Իրանի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ:

Ըստ թուրքական կողմի տարածած հաղորդագրության՝ Էրդողանն ընդգծել է Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարձակումներից հետո վերջին սրման վերաբերյալ մտահոգությունները:

«Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի վրա հարձակումներով սկսված գործընթացին։ Եթե միջամտությունները երկարաձգվեն, դրանք կարող են զգալի վնաս հասցնել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը։ Դեռ կան միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել երկխոսության հարթակ կառուցելու համար, և մեր խաղաղությանն ուղղված ջանքերը շարունակվում են»,-նշել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: