ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Դեղին բաճկոնավորները» Փարիզում մայիսմեկյան ցույց են անում

«Դեղին բաճկոնավորները» Փարիզում մայիսմեկյան ցույց են անում

«Դեղին բաճկոնավորներ» շարժման կողմնակիցները Փարիզում մասնակցում են մայիսմեկյան բողոքի ակցիայի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ  2018 թվականի նոյեմբերի 17-ից «Դեղին բաճկոնավերները» Ֆրանսիայում բողոքի ակցիաներ էին կազմակերպում գրեթե ամեն շաբաթ: Սկզբում ցույցերն անցկացվում էին վառելիքի գնաճի դեմ պայքարելու նպատակով, իսկ հետո պահանջների ցանկն ընդլայնվել է: Ավանդական դարձած բողոքի ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով:Մայիսի մեկին ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք համավարակի պատճառով 2020-ին չէին կայացել:

Այսօր ցուցարարները հավաքվել են Փարիզի Մարշալ Ժուանի հրապարակում: Բողոքի ակցիան անցկացվում է ոստիկանության վերահսկողությամբ, և ցուցարարները պատրաստվում են հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ մեկնարկելու է գլխավոր ցույցը:

 

 

  • Կիսվել: