երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Դատապարտում ենք Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Դատապարտում ենք Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը վրդովված է Լիոնից ոչ հեռու գտնվող Դենիս-Շարպիե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծման պատճառով: Այս մասին հայտնում է rfi.fr-ը: Լը Դրիանը տեղի ունեցածն անընդունելի է համարել:

«Ուզում եմ իմ խորին վրդովմունքը հայտնել` կապված այս անկարգությունների հետ, որ տեղի են ունենում Ֆրանսիայում` ԼՂ հակամարտության համատեքստում: Ես վճռականորեն դատապարտում եմ Դենիս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծումը: Այս անկարգություններն անընդունելի են»,- ընդգծել է նա:

  • Կիսվել: