երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Դանիայի կողմից Ուկրաինային առաջին F-16 կործանիչների տրամադրումը հետաձգվել է

Դանիայի կողմից Ուկրաինային առաջին F-16 կործանիչների տրամադրումը հետաձգվել է

Դանիայի կողմից առաջին F-16 կործանիչների առաքումն Ուկրաինա հետաձգվել է մինչև վեց ամսով։ Այդ մասին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։

Դանիան ի սկզբանե պլանավորում էր տարեմուտին F-16 ինքնաթիռներ փոխանցել Ուկրաինային։

«Ընթացիկ ժամանակացույցի համաձայն՝ փոխանցումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի երկրորդ եռամսյակում»,- ասված է Դանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Դանիան և Նիդեռլանդներն առաջին երկրներն էին, որ համաձայնեցին Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ տրամադրել։ Սպիտակ տունը հաստատել է, որ Ուկրաինան կստանա մարտական ​​ինքնաթիռներ երրորդ երկրներից, երբ նրա օդաչուները վերապատրաստում անցնեն։ Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը հայտարարել է, որ ակնկալում են առաջին F-16 կործանիչները Կիև ուղարկել 2024 թվականին։

  • Կիսվել: