չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դանիան դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման հետաքննությունը

Դանիան դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման հետաքննությունը

Դանիայի ոստիկանությունը դադարեցնում է «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթեցման հետաքննությունը։ Այս մասին այսօր հայտարարել է Կոպենհագենի ոստիկանական վարչությունը՝ նշելով, որ արդեն իսկ անցկացված քննչական գործողությունների շնորհիվ պարզ է դարձել, որ գազատարների դեմ կանխամտածված սաբոտաժի գործողություն է իրականացվել։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Չնայած դրան, հետաքննության արդյունքները վկայում են, որ այս միջադեպի առթիվ Դանիայի տարածքում քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր չկան»։

Հիշեցնենք, որ գազատարները պայթեցվել են 2022 թվականի սեպտեմբերի 26-ին:

 

  • Կիսվել: