շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դամասկոսն իրավունք ունի վերականգնել վերահսկողությունը գրավված Գոլանի բարձունքների վրա. Սիրիայի ԱԳՆ

Դամասկոսն իրավունք ունի վերականգնել վերահսկողությունը գրավված Գոլանի բարձունքների վրա. Սիրիայի ԱԳՆ

Դամասկոսն իրավունք ունի վերականգնել վերահսկողությունը գրավված Գոլանի բարձունքների վրա մինչև 1967 թվականի սահմանները: Այս մասին Անջատման գործողությունները վերահսկող ՄԱԿ-ի ուժերի հրամանատար Աշվար Համալի հետ հանդիպման ժամանակ ասել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը, տեղեկացնումէ  ՌԻԱ Նովոստի-ն:

ՍԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Միկդադը հրամանատարի հետ հանդիպման ժամանակ նշել է Սիրիայի հաստատուն իրավունքը ՝ վերադարձնել գրավյալ սիրիական Գոլանը մինչև 1967 թվականի հունիսյան գիծը՛՛:

Ինչպես նշել է սիրիացի նախարարը՝ Դամասկոսը պարտավորվում է շարունակել պահպանել խաղաղապահ ուժերի ներկայությունը հրադադարի ռեժիմը դիտարկելու համար և ՛՛բացահայտելու Իսրայելի կողմից ուժերի անջատման մասին համաձայնագրի խախտումները, որն արտահայտվում է Սիրիայի ինքնիշխանության դեմ կանոնավոր ագրեսիայով՛՛:

Ըստ նախարարի՝ խոսքը ագրեսիվ գործողությունների մասին է ինչպես Գոլանի բարձունքներից, այնպես էլ Լիբանանի օդային տարածքից, ինչպես դա եղել է Դամասկոսի արվարձանում վերջին հրթիռային հարվածների ժամանակ:

Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքների մեծ մասը Իսրայելը գրավել է 1967-ին Սիրիայի հետ վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ճանաչել Գոլանը իր տարածքի մասը հայտարարելու Իսրայելի որոշումը: 2019 թվականից ի վեր Միացյալ Նահանգները միակ պետությունն է, որը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների գրավյալ տարածքներում:

  • Կիսվել: