չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Դա կլինի իմ որոշումը, ուրիշ ոչ մեկինը. Թրամփն արձագանքել է Զելենսկու՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներին

Դա կլինի իմ որոշումը, ուրիշ ոչ մեկինը. Թրամփն արձագանքել է Զելենսկու՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներին

Ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներին՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա կարող է որոշել միայն ԱՄՆ նախագահը։ Այս մասին գրում է rbc.ru-ն:

«Դա կլինի իմ որոշումը, ուրիշ ոչ մեկինը: Տեսնենք, թե ինչ կանի Ռուսաստանը, ինչպես կվարվի», - լրագրողներին ասել է Թրամփը:

ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ «կրիտիկական պահը» հասել է Ուկրաինայի կարգավորման հարցում։ Միաժամանակ նա բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Զելենսկու և արևմտյան առաջնորդների հետ տեղի ունեցած զրույցը։
«Կարծում եմ՝ մենք շատ լավ խոսակցություններ ունեցանք»,- ասել է նա։

  • Կիսվել: