ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն

Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն

Վրաստանի առողջապահության նախարարությունում տեղեկացրել են, որ մայիսի 1-2-ին, «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերի ցրման ժամանակ, տարբեր բուժհաստատություններ են հասցվել 15 տուժածներ, ցույցերը տեղի են ունեցել Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ, տեղեկացրել է SOVA-ն։

Տուժածների մեջ կան նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներ։

«Մայիսի 1-2-ին շտապօգնության բրիգադները տարբեր բուժհաստատություններում հոսպիտալացրել են 15 մարդու, այդ թվում իրավապահ մարմինների աշխատակիցների։ Տուժածների մի մասը դուրս է գրվել»,- Intepressnews ինտերնետ-պարբերականին տեղեկացրել են առողջապահության նախարարությունում։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին խորհրդարանի պատգամավորները 83 ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունել են «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Ցույցերի ցրման ընթացքում, որոնք տեղի էին ունենում Թբիլիսիում, իրավապահ մարմիններն օգտագործել են հատուկ միջոցներ՝ ջրցաններ, պղպեղի սփրեյներ, արցունքաբեր գազ։ Ցուցարարները պնդում են, որ հատուկջոկատայիններն օգտագործել են նաեւ ռետինե փամփուշտներ, բայց ՆԳՆ-ում այս տեղեկությունը չեն հաստատում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: