երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
COVID-19 պատվաստանյութի մշակման արտոնագրերի խախտման առնչությամբ Moderna-ն դատի է տվել Pfizer-ին եւ BioNTech-ին

COVID-19 պատվաստանյութի մշակման արտոնագրերի խախտման առնչությամբ Moderna-ն դատի է տվել Pfizer-ին եւ BioNTech-ին

Moderna ընկերությունը հայտարարել է, որ դատի է տալիս պատվաստանյութ արտադրող մրցակից Pfizer եւ BioNTech ընկերություններին՝ պնդելով, որ նրանք խախտել են իր արտոնագրերը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելիս, տեղեկացնում է Medical Xpress-ը:

՛՛Moderna-ն կարծում է, որ Pfizer-ի եւ BioNTech-ի COVID-19 պատվաստանյութը խախտում է Moderna-ի կողմից 2010-ից 2016 թվականներին ներկայացված արտոնագրերը, որոնք վերաբերում են Moderna-ի հիմնական mRNA տեխնոլոգիային՛՛,-նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ Pfizer-ը եւ BioNTech-ը պատճենել են Moderna-ի տեխնոլոգիան՝ առանց վերջինիս թույլտվության, եւ ստեղծել պատվաստանյութ:

  • Կիսվել: