հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
COVID-19-ով հիվանդացության գլոբալ աճն անցած շաբաթ կազմել է 20 տոկոս. ԱՀԿ

COVID-19-ով հիվանդացության գլոբալ աճն անցած շաբաթ կազմել է 20 տոկոս. ԱՀԿ

COVID-19 կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը, որոնք հայտնաբերվել են անցած շաբաթվա (հունվարի 10-16-ին) ընթացքում, 20 տոկոսով ավելացել Է նախորդ շաբաթվա համեմատությամբ: Այդ մասին հաղորդվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա հաշվետվության մեջ:

Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ն նշում Է, որ COVID-19-ից մահացածների թվաքանակն անցած շաբաթվա ընթացքում չի փոխվել նախանցած շաբաթվա համեմատությամբ, չնայած հիվանդացության շարունակվող աճին: Կազմակերպության տվյալներով՝ անցած շաբաթ աշխարհում գրանցվել Է COVID-19-ի 18 միլիոն նոր դեպք եւ 45 հազար մահ՝ կորոնավիրուսով ախտահարվածների շրջանում:
 
Միակ տարածաշրջանը, որտեղ այժմ դիտվում Է կորոնավիրուսով հիվանդացության նվազում, Աֆրիկան Է: Ընդամենը հունվարի 16-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել Է հիվանդության ավելի քան 323 միլիոն հաստատված դեպք եւ ավելի քան 5,5 միլիոն մահ, հավելել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: