շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
COVID-19-ի համավարակը չի ավարտվել. Պոպովա

COVID-19-ի համավարակը չի ավարտվել. Պոպովա

COVID-19-ով հիվանդացության նվազման տեմպերը Ռուսաստանում դանդաղել են, համավարակը դեռ չի ավարտվել: Այդ մասին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար  Աննա Պոպովան:

«Միանգամայն ակնհայտ Է, որ համավարակը չի ավարտվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հանում արտակարգ դրության կարգավիճակը: ՌԴ-ի բոլոր սուբյեկտները նույնպես պահպանում են բարձր ռիսկի իրադրության կարգավիճակը:  Հիվանդների միջին թվաքանակն այժմ օրական կազմում Է 7-8 հազար:
 

Հիվանդացության նվազման տեմպերը դանդաղել են»,-ասել Է Պոպովան՝ հանդես գալով Կրասնոդարի երկրամասի առողջարանային սեզոնին նվիրված խորհրդակցությունում: Նա նշել Է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան այսօրվա դրությամբ ամառային հանգիստը պլանավորելիս ստիպում Է հաշվի առնել ռիսկերը եւ միջոցառումներ նախատեսել այդ ռիսկերի նվազեցման համար եւ դրա տարածման հնարավորությունների կասեցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: