ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Չնայած իրավիճակի ու պայմանների փոփոխությանը՝ հատուկ գործողության նպատակները պահպանվում են. Պեսկով

Չնայած իրավիճակի ու պայմանների փոփոխությանը՝ հատուկ գործողության նպատակները պահպանվում են. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ. չնայած փոխվում են իրավիճակն ու պայմանները՝ հատուկ ռազմական գործողության նպատակների սկզբունքը պահպանվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահն ասել է, որ Ռուսաստանը, բնականաբար, պահպանում է բանակցելու պատրաստակամությունը։ Բայց երբ իրավիճակը փոխվում է, փոխվում են նաև պայմանները. այդ մասին մենք բազմիցս ասել ենք։ Բայց ընդհանուր սկզբունքը նույնն է՝ հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները պահպանվում են։ Սակայն բանակցային գծից ամբողջությամբ հեռացել է ուկրաինական կողմը, ուստի հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- նշել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հնարավոր է համարել Ուկրաինայի հետ բանակցություններին վերադառնալը:

  • Կիսվել: