Չկա որևէ փաստ, որը հաստատում է, թե Իրանը հարձակվել է կամ պատրաստվում էր հարձակվել Իսրայելի վրա. Լավրով
Չկա որևէ փաստ, որը հաստատում է, թե Իրանը հարձակվել է կամ պատրաստվում էր հարձակվել Իսրայելի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանը, վստահելով Միացյալ Նահանգների, Իրանի և Իսրայելի հետ կապերին, ներկայացրել է հակամարտության կարգավորման իր առաջարկները։ Մոսկվան պատրաստ է մասնակցել հակամարտության կարգավորմանը, բայց չի պարտադրի իրեն որպես միջնորդ։ Հրադադարի կայունության վերաբերյալ դժվար է վերջնական եզրակացություն անել»:
Լավրովը հավելել է, որ եվրոպացիներն են մասամբ մեղավոր Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների համար։