ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չկա այնպիսի իրադարձություն, որի հետևանքները մենք չկարողանանք վերացնել. Պուտին

Չկա այնպիսի իրադարձություն, որի հետևանքները մենք չկարողանանք վերացնել. Պուտին

Ռուսաստանում ապրանքների առանձին տեսակների պահանջարկը բարձրանում է, բայց կասկած չկա, որ այդ հարցերը կլուծվեն։ Այս մասին այսօր խորհրդակցության ժամանակ ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պարզ է, որ նման պահերին ապրանքային առանձին խմբերի պահանջարկը մեծանում է։ Բայց մենք կասկած չունենք, որ հանգիստ ռեժիմով աշխատելու ընթացքում լուծելու ենք այդ բոլոր խնդիրները։ Մարդիկ աստիճանաբար կկողմնորոշվեն, կհասկանան, որ չկա այնպիսի իրադարձություն, որի հետևանքները մենք չկարողանանք վերացնել՛՛:

ՌԴ նախագահը խոսեց նաև պարենային անվտանգությունից և ասաց, որ այս տարի բերքի կանխատեսումը լավն է, պահպանվում է նաև արտահանման լավ ներուժը:

  • Կիսվել: