երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Չիտայում հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել․ փլուզվել է երկու հարկ․ կան տուժածներ

Չիտայում հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել․ փլուզվել է երկու հարկ․ կան տուժածներ

Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքում հինգհարկանի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով վնասվել է երկու հարկ և վեց բնակարան։ Վերջին տվյալներով տուժել է յոթ մարդ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։

«Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն Բորովայա փողոցի հինգհարկանի բնակելի շենքում»,- աղբյուրի հետ զրույցում ասել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ է դարձել գազի բալոնի ապահերմետիկացումը։

Բնակելի շենքում գազի պայթյունի և դրա հետևանքով բռնկված հրդեհի մասին հաղորդագրությունն ԱԻՆ-ը ստացել է Մոսկվայի ժամանակով ժամը 08։50-ին։ Միջադեպի հետևանքով չորրորդ և հինգերերդ հարկերի՝ պայթյունի էպիկենտրոնին մոտ գտնվող բնակարանների պատշգամբները փլուզվել են։

Փրկարարական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Այս պահի դրությամբ փլատակների տակ որևէ մեկը չկա։

  • Կիսվել: