ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չինաստանը վեց երկրների քաղաքացիների համար մեկ տարով անվիզա ռեժիմ է մտցնում

Չինաստանը վեց երկրների քաղաքացիների համար մեկ տարով անվիզա ռեժիմ է մտցնում

Չինաստանը 2023թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարով անվիզա ռեժիմ է մտցնում վեց երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի եւ Մալայզիայի քաղաքացիների համար, ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հայտնել է Global Times-ը։

Այս վեց երկրների սովորական անձնագրեր ունեցող բնակիչները կարող են Չինաստան մեկնել առանց վիզայի եւ այնտեղ գտնվել 15 օրից ոչ ավելի գործնական ուղեւորությունների, տեսարժան վայրերը դիտելու, ընտանիքներին եւ ընկերներին այցելելու, ինչպես նաեւ տարանցման համար։

Չինաստանում Գերմանիայի դեսպան Պատրիցիա Ֆլորը X սոցցանցի միկրոբլոգում հայտնել է, որ Չինաստանում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները ողջունում են այս որոշումը։

Չինական CYTS Tours Holding ընկերության մարքետինգի մենեջեր Սյույ Սյաոլեյը Global Times-ին ուրբաթ տեղեկացրել է, որ այս ծրագիրը կարող է դառնալ «ամենամեծերից մեկը» դեկտեմբերին եւ կարող է հանգեցնել տուրիզմի շուկայի զգալի աճի։

  • Կիսվել: