Չինաստանը Ռուսաստանին զենք չի մատակարարում․ ՌԴ դեսպան
Չինաստանից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին արևմտյան մամուլի հրապարակումներն անհիմն են։
Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, նույնիսկ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հարկադրված է եղել «հերքել այդ ակնհայտ հորինվածքը»։