հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չինաստանը պատրաստ է երկխոսել Եվրամիության հետ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ. Մաո Նին

Չինաստանը պատրաստ է երկխոսել Եվրամիության հետ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ. Մաո Նին

Չինաստանի իշխանությունները պատրաստ են երկխոսել Եվրամիության հետ Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ և հույս ունեն, որ ԵՄ-ն ռազմավարական ինքնուրույնություն կունենա այդ հարցում։

Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է, որ Չինաստանը կառուցողական դեր խաղա նշված խնդրի լուծման գործում:

Չին դիվանագետը հիշեցրել է, որ իր երկիրն ուկրաինական հակամարտության մասնակից չէ։

Մաո Նինն ընդգծել է, որ Պեկինը հաստատակամորեն աջակցում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման գործընթացին և ակտիվ աջակցություն է ցուցաբերում դրան: Նա նաև հույս է հայտնել, որ Եվրամիությունը քայլեր կձեռնարկի, որոնք կնպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ կայունության պահպանմանը:

  • Կիսվել: