Չինաստանը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. չինացի պաշտոնյան՝ Ադրբեջանի ՊՆ-ին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող՝ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Յաո Գինի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ չինացի պաշտոնյան հայտնել է, որ իրենք մշտապես պատրաստ են աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու գործին:
Նշվում է նաև, որ հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: