երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Չինաստանը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Իրանում ու սկսել խաղաղության բանակցությունները

Չինաստանը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Իրանում ու սկսել խաղաղության բանակցությունները

Չինաստանը կոչ է անում Իրանում պատերազմի մեջ ներգրավված կողմերին անհապաղ հրադադար հաստատել ու հնարավորինս շուտ սկսել խաղաղության բանակցությունները։ Ինչպես հաղորդում է  Xinhua-ն, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը նման հայտարարությամբ է հանդես եկել ապրիլի 2-ին կայացած ճեպազրույցում։

«Ռազմական միջոցները չեն կարող հիմնարար կերպով լուծել խնդիրը, և հակամարտությունների սրումը չի համապատասխանում ոչ մի կողմի շահերին», - ասել է Նինգը՝ կոչ անելով «շահագրգիռ կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։

Այս հայտարարություններն արվել են այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Իրանի դեմ հուժկու հարվածներ հասցնելու մտադրության մասին։

 

  • Կիսվել: