երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չինաստանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Չինաստանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Չինաստանը կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին դադարեցնել կրակը, հաղորդում է Interfax-ը:

Պեկինը նաև անհանգստություն է հայտնել Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության սրման առնչությամբ և պատրաստակամություն հայտնել համագործակցել միջազգային հանրության հետ՝ խաղաղության շուտափույթ հաստատման համար:

Հիշեցնենք՝ ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի ուղղությամբ մի քանի հազար հրթիռ էր արձակել և հայտարարել «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողությունը սկսելու մասին:

Այս ամենի ֆոնին Իսրայելում արտակարգ դրություն էր հայտարարվել:

  • Կիսվել: