երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Չինաստանը և Եվրամիությունը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը. Սի Ծինփինը

Չինաստանը և Եվրամիությունը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը. Սի Ծինփինը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Չինաստանի ղեկավարը, մասնավորապես, ասել է. ՛՛Չինաստանը և Եվրամիությունը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը և կանխեն արտաքին միջամտությունը համատեղ երկկողմ փոխգործակցության մեջ՛՛:

Նրա խոսքով՝ Չինաստանի և Եվրամիության հարաբերությունները կարևոր են գլոբալ խաղաղության, կայունության և բարգավաճման համար:

՛՛Չինաստանը և ԵՄ-ն պարտավոր են ապահովել ավելի մեծ կայունություն աշխարհի համար, ավելի ուժեղ խթան զարգացման համար և ավելի շատ ոգեշնչում և աջակցություն գլոբալ կառավարմանը՛՛,-նշել է Սի Ծինփինը:

  • Կիսվել: