ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չինաստանը ածխածնի բարձր պարունակությամբ արտադրանքի արտահանման սահմանափակումներ կմտցնի

Չինաստանը ածխածնի բարձր պարունակությամբ արտադրանքի արտահանման սահմանափակումներ կմտցնի

Չինաստանը նախատեսել է «մշտապես վերահսկել» ածխածնի բարձր պարունակությամբ նավթաքիմիական որոշ արտադրանքների արտահանումը եւ կազմելու է այդ ապրանքների ցուցակը, ասել են Չինաստանի արդյունաբերության նախարարությունում։

Չինաստանը, որը ջերմոցային գազերի արտանետման աշխարհում ամենամեծ աղբյուրն է, կրճատել է նավթավերամշակման ապրանքների (բենզին եւ դիզելային վառելիք) արտահանումը, որպեսզի կանխի վերամշակման չափազանց մեծ չափերը, քանի որ երկիրը խոստացել է ածխածնի արտանետումների կրճատումը գագաթնակետին հասցնել 2030թ.։

Արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում մանրամասներ չեն նշել ածխածնի բարձր պարունակությամբ ապրանքների արտահանման սահմանափակումների մասին։

Նշվել է, որ Չինաստանը խստորեն կվերահսկի իր նավթավերամշակման արդյունաբերության նոր հզորությունները եւ կարագացնի անարդյունավետ ու հնացած արտադրական հզորությունների վերացումը։ «Մենք կխթանենք նավթավերամշակման եւ քիմիական նախագծերը, որպեսզի կրճատենք նավթամթերքների ու ավելացնենք քիմիական ապրանքների արտադրությունը, ինչպես նաեւ ընդլայնենք նավթաքիմիական արդյունաբերության շղթան»,- նշվել է նախարարության հաղորդագրությունում։

Նախարարությունը նաեւ նավթավերամշակողներին կոչ է արել ավելի կատարյալ տեխնոլոգիաներ ներդնել՝ արտանետումների կրճատման համար, քանի որ Չինաստանը խոստացել է շարունակել օդի որակի բարելավմանն ուղղված գործունեությունը՝ միաժամանակ կատարելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի պարտավորությունները։ 

  • Կիսվել: