շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Չինաստանում մարդանման ռոբոտն ընդունվել է համալսարան

Չինաստանում մարդանման ռոբոտն ընդունվել է համալսարան

Չինաստանում մարդանման ռոբոտն առաջին անգամ ընդունվել է ասպիրանտուրա և կուսումնասիրի թատրոն, կինո և չինական օպերա։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է հոնկոնգյան «South China Morning Post» թերթը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Ինչպես պարզաբանել է թերթը, Xueba 01 (Xueba-01) ռոբոտը, որը չինարենից թարգմանաբար նշանակում է «գերազանցիկ», մշակվել է Շանհայի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի կողմից՝ DroidUp Robotics ընկերության հետ համատեղ։

Ռոբոտը 175 սանտիմետր հասակ ունի, կշռում է 30 կիլոգրամ, կարող է ֆիզիկապես շփվել մարդկանց հետ, իսկ նրա դեմքը, որը ծածկված է սիլիկոնե մաշկով, ունակ է արտահայտել տարբեր հույզեր։

  • Կիսվել: