շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չինաստանում կորոնավիրուսով վարակված է մոտ  6000 մարդ

Չինաստանում կորոնավիրուսով վարակված է մոտ 6000 մարդ

Չինաստանում կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների քանակը հասել է 5974-ի: Այս մասին նշվում է  ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի տարածած  հայտարարության մեջ։ 

Ըստ հաղորդագրության՝ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է 132-ի, իսկ 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում  է ծանր:

Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չէ: Կարանտինում է գտնվում եւս գրեթե 60 հազար մարդ:
Նորացված տեղեկատվության համաձայն՝ ախտահարվածների թվի կեսից ավելին (3,5 հազար վարակված եւ 125 մահ) բաժին է ընկնում Հուբեյի նահանգին, որի վարչական կենտրոն Ուհան քաղաքը համաճարակի տարածման սկզբնական աղբյուրն է:

 

 

  • Կիսվել: