Չինաստանի նախագահը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը։
«Այցը նախատեսված է, Սի Ծինփինը կմասնակցի գագաթնաժողովին»,-նշել է նա:
Դեսպանը հաստատել է լուրերը, որ Չինաստանի ղեկավարը պատրաստվում է այցելել Կազան ու մասնակցել հոկտեմբերին այնտեղ կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։