երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Չինաստանն ու Ադրբեջանն ընդունել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր

Չինաստանն ու Ադրբեջանն ընդունել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր

Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սի Ծինփինը հանդիպել են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:

Կողմերն ընդունել են «Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» փաստաթուղթը:

Ինչպես նշված է հռչակագրում՝ ադրբեջանական կողմը վճռականորեն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, ընդունում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն էլ միակ օրինական իշխանությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը, իսկ Թայվանը՝ Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, և Բաքուն կտրականապես դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևին:

Իր հերթին չինական կողմը նշել է, որ Պեկինն աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը։

  • Կիսվել: