Չինաստանն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից
Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Իրան այցելելուց, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում են Իրանի տարածքում, հորդորել է հնարավորինս շուտ լքել այդ երկիրը: Այս մասինտեղեկացնում է The Global Times-ը։
Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական գործերի վարչության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Իրանում անվտանգության հետ կապված իրավիճակը հաշվի առնելով՝ Չինաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաև Իրանում Չինաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունը հիշեցնում են Չինաստանի քաղաքացիներին, որ անհրաժեշտ է զերծ մնալ դեպի Իրան ուղևորություններից։ Իսկ Իրանում գտնվող Չինաստանի քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նման կոչ իր քաղաքացիներին հղել է Ղազախստանը:


