երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Չինաստանի ու Կանադայի ղեկավարները հայտարարել են երկու երկրների հարաբերությունների վերագործարկման մասին

Չինաստանի ու Կանադայի ղեկավարները հայտարարել են երկու երկրների հարաբերությունների վերագործարկման մասին

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել են ավելի ցածր մաքսատուրքերի մասին, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ նրանք ազդարարել են իրենց երկրների հարաբերությունների վերագործարկումը Պեկինում կայացած կարևոր հանդիպումից հետո:

Մասնավորապես՝ Քարնին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Չինաստանը, ինչպես սպասվում է, մինչև մարտի 1-ը կանադական կանոլայի յուղի համար մաքսատուրքերը 85-ից կնվազեցնի մինչև 15 տոկոսի, մինչդեռ Օտտավան համաձայնել է չինական էլեկտրական մեքենաների համար հարկեր սահմանել առավել բարենպաստ՝ 6,1 տոկոս դրույքաչափով։

Իր հերթին Սին ողջունել է երկրների հարաբերություններում «շրջադարձը»

Հաղորդվում է նաև, որ գործարքն առաջընթաց է տարիների լարված հարաբերություններից և փոխադարձ հարկերից հետո։

  • Կիսվել: