շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չինաստանի ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ, 20-ից ավելի վիրավոր

Չինաստանի ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ, 20-ից ավելի վիրավոր

Չինաստանի Հեբեյ նահանգի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառով 2 մարդ է զոհվել, ևս 26-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։

Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով մոտավորապես 08:00-ին Սանհե քաղաքի ռեստորաններից մեկում:

yanjiao-explosion-1.jpeg (558 KB)

Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Չորսհարկանի շենքը լիովին ավերվել է, նաև տուժել են հարևան շենքերը։

Դեպքի վայր են ժամանել հրշեջները: Մինչև կեսօր նրանք մարել են կրակը, իսկ պայթյունից 500 մետր շառավղով ապրող բնակիչները տարհանվել են։

140212231018009429606954.jpg (82 KB)

  • Կիսվել: