չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չինաստանի հարավում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Չինաստանի հարավում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Չինաստանի հարավում կործանվել է  China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 օդանավը։ Զոհերի մասին տվյալներ դեռ չկան։ Վթարի մասին տեղեկությունը հաստատել է ՉԺՀ-ի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռում եղել է 132 մարդ՝ անձնակազմի ինը անդամ և 123 ուղևոր։

Ենթադրյալ կործանման վայրը գտնվում է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանի լեռնային տարածքում: Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, այնտեղ են շտապել փրկարարները։

Ավիաընկերությունը Boeing-ը շահագործում է 2015 թվականից։

Նշենք, որ բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է օդանավի կործանման վայրում։

Նշենք, որ բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է օդանավի կործանման վայրում։


 

A Boeing 737 passenger jet carrying 133 people has crashed in rural China - causing an unknown number of casualties. Pictured: Social media footage reportedly of the horror crash

  • Կիսվել: