ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չինացիներն արհեստական արև են ստեղծում

Չինացիներն արհեստական արև են ստեղծում

Չինացի գիտնականները հայտարարել են, որ աշխատում են արհեստական Արևի ստեղծման ուղղությամբ: Նրանց խոսքով, այն իսկական Արևից 13 անգամ ավելի թեժ է լինելու, ջերմատիճանը հասնելու է մինչև 200 աստիճանի, տեղեկացնում է kp.ru-n:

Նշվում է, որ  գիտնականներն իրականացնում են այդ ուսումնասիրությունն ազգային պիլոտային ծրագրի շրջանակում:

Փորձագետները ծրագրել են, որ այն թողարկելուց հետո սարքավորումը կստեղծի այնպիսի էներգիա, որը կա մոլորակի կենտրոնում:

«Արհեստական Արևը» նաև անվանում ունի՝ HL-2M Tokamak: Ակնկալվում է, որ գիտնականները կավարտեն աշխատանքը 2020 թվականին:

Ինչպես հաղորդվում է՝ եթե մասնագետները կարողանան պարզել, թե ինչպես օգտագործել միջուկային համաձուլման էներգիան, ապա այն կարող է դառնալ մաքուր էներգիայի գրեթե անսահմանափակ աղբյուր:

  • Կիսվել: