ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Չենք ուզում մաֆիոզ պետություն». բողոքի ակցիա՝ Ադրբեջանում

«Չենք ուզում մաֆիոզ պետություն». բողոքի ակցիա՝ Ադրբեջանում

Այսօր Ադրբեջանի ժողովրդավարական շարժման մի խումբ ակտիվիստներ Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ հասարակական գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնության և սպառնալիքների:

Ակցիան անցել է ՛՛Չենք ուզում մաֆիոզ պետություն՛՛ կարգախոսով։ Բողոքի ակցիայի կազմակերպիչների մեծ մասը ձերբակալվել է մինչև ակցիայի մեկնարկը:

Ինչպես նշել են բողոքի ակցիայի մասնակիցները՝ վերջին շրջանում Ադրբեջանում հաճախակի են դարձել հասարակական գործիչների և լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, և այդ հանցագործությունները մնում են անպատիժ:

Հայտնի է դարձել, որ բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր էին երթով հասնել ներքին գործերի նախարարություն և այնտեղ ընթերցել ուղերձի տեքստը, աակայն ոստիկանությունը թույլ չի տվել, և ակցիան տևել է ընդամենը 30 րոպե:

Ձերբակալվել է մոտ 30 մարդ, ևս 13 քաղաքացու դուրս են բերել Բաքվից և թողել ճանապարհին:

  • Կիսվել: