երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստին Թուրքիայում մահացած են գտել փլատակներում

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստին Թուրքիայում մահացած են գտել փլատակներում

Թուրքական «Հայաթասպորի» եւ Գանայի հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Կրիստիան Ատսուին Թուրքիայում երկրաշարժից 11 օր հետո մահացած են գտել փլատակներում։

Այդ մասին թվիթերյան գրառումով հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մուրատ Ուզունմեհմետը։

31-ամյա ֆուտբոլիստն անցած տարի էր տեղափոխվել «Հայաթասպոր»։ Ակումբային կարիերայում նա հանդես է եկել նաեւ «Պորտուում», «Չելսիում», «Վիտեսում», «Էվերտոնում», «Բորնմուտում», «Մալագայում», «Նյուքասլում» եւ «Ալ Ռայեդում»։

  • Կիսվել: