հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չեխիայի ԱԳՆ-ն հաստատել է Ադրբեջանում իրենց քաղաքացու կալանավորումը՝ Հայաստանից սահմանն ապօրինի հատելու փորձի համար

Չեխիայի ԱԳՆ-ն հաստատել է Ադրբեջանում իրենց քաղաքացու կալանավորումը՝ Հայաստանից սահմանն ապօրինի հատելու փորձի համար

Չեխիայի ԱԳՆ-ն հաստատել է Ադրբեջանի կողմից Չեխիայի քաղաքացու կալանավորումը՝ Հայաստանից ապօրինի ադրբեջանական տարածք անցնելու փորձի ժամանակ։
 
«Մենք կարող ենք հաստատել Չեխիայի քաղաքացու կալանավորումը»,- չեխական CTK լրատվականին ասել է Չեխիայի ԱԳՆ խոսնակ Մարիանա Վերներովան։
 
Նրա խոսքով՝ կալանավորման պատճառը Չեխիայի քաղաքացու կողմից Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու փորձն է եղել։
 
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Չեխիայի մի քաղաքացու, ով փորձել է Հայաստանից մուտք գործել Ադրբեջան։

  • Կիսվել: