հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չեխիան առաջարկել է սահմանափակել ռուսաստանցի դիվանագետների շարժը Շենգենյան գոտում

Չեխիան առաջարկել է սահմանափակել ռուսաստանցի դիվանագետների շարժը Շենգենյան գոտում

Եվրամիությունը քննարկում է Չեխիայի առաջարկը՝ արգելել ռուս դիվանագետներին ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում՝ հայտնում է հեղինակավոր «The Financial Times»-ը, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

Ըստ պարբերականի, պաշտոնական Պրահան առաջարկել է ռուսաստանցի դիվանագետներին մուտքի վիզաներ և կացության թույլտվություն տրամադրել միայն այն երկրի սահմաններում, ուր նրանք աշխատում են։ Բացի այդ, Չեխիան պնդում է, որպեսզի Եվրամիության երկրները ռուսաստանցի դիվանագետներից ընդունեն բացառապես կենսաչափական անձնագրեր, որոնց կեղծելն անհամեմատ դժվար է։

Ներկայանալ չցանկացող Եվրամիության դիվանագետի փոխանցմամբ, առաջարկը Պրահան հիմնավորել է այն հանգամանքով, որ «Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության՝ [ռազմական հետախուզության] և այլ ծառայությունների գործակալները մուտք են գործում իր տարածք», և այն դժվար է վերահսկել Շենգենյան գոտու շրջանակում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: