շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չեչենները ադրբեջանցու են գերեվարել Մարիուպոլում

Չեչենները ադրբեջանցու են գերեվարել Մարիուպոլում

Մարիուպոլում չեչենները գերեվարել են 20 տարեկան ադրբեջանցու՝ Հուսեյն Աբդուլաեւին։ Այս մասին, infoteka24-ի փոխանցմամբ, հայտնի է դարձել ադրբեջանցում կողմից իր հորն ուղղված նամակից, որը հրապարակվել է սոցցանցերի՝ ադրբեջանական տիրույթում։

Հաղորդվում է, որ նրան հենց այնպես չեն գերեվարել, սակայն պատճառների մասին նամակում ոչինչ չի ասվում։ Գերու հայրը դիմել է արհեստածին Ադրբեջանի հոգեւորական Ալլահշուքյուր Փաշազադեին՝ տղային ինչ-որ կերպ օգնելու համար։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ 500 ադրբեջանցի՝ որպես կամավորական, մեկնել են Ուկրաինա՝ մասնակցելու ընդդեմ Ռուսաստանի մարտական գործողություններին։

  • Կիսվել: