Չեչեն զինվորները Ռոստովում են. «Վագներ»-ը զբաղեցրել է կրկեսի շենքը
՛՛Վագներ՛՛ կազմակերպությունը զբաղեցրել է Դոնի Ռոստովի կրկեսի շենքը, որի պատշգամբները մարտիկներն օգտագործում են որպես դիտակետ, տեղեկացնում է RT-ն։
Նշվում է, որ չեչնական ՛՛Ախմատ՛՛ հատուկ նշանակության ջոկատի զինվորներն էլ մտել են Դոնի Ռոստով, որտեղ հունիսի 24-ի առավոտյան մտել են ՄՌԿ ՛՛Վագներ՛՛ ուժերը։ ՛՛Ախմատ՛՛-ի ժամանման պատճառով բնակիչներին խնդրել են հեռանալ Հարավային ռազմական օկրուգի շտաբից։